«Հաջորդ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան», - այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հաղորդել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինը մասնակցելու է Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հավաքը կայանալու է Հայաստանի մայրաքաղաքում՝ նոյեմբերի 23-ին։