ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել իր զինուժը Զապորոժիեի ատոմակայանից և «դադարեցնել ցանկացած գործունեություն» Ուկրաինայի միջուկային օբյեկտներում:
Փաստաթղթին կողմ է արտահայտվել 35 երկրներից 24-ը, Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել:
Խորհուրդը կոչ է անում Ռուսաստանին «անհապաղ դուրս բերել իր ռազմական և այլ անձնակազմերը էլեկտրակայանից»: