Մատչելիության հղումներ

Նիդերլանդների դատարանը հայտարարեց, որ մալայզիական օդանավը խոցվել է «Բուկ» տեսակի հրթիռով


Նիդերլանդների դատարանը վճիռ է կայացնում MH17 չվերթի կործանման գործով, Հաագա, 17 նոյեմբերի, 2022թ.
Նիդերլանդների դատարանը վճիռ է կայացնում MH17 չվերթի կործանման գործով, Հաագա, 17 նոյեմբերի, 2022թ.

Նիդերլանդների դատարանն այսօր վճիռ է կայացնում 2014 թվականի ամռանը Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Boeing 777 մարդատար ինքնաթիռն Ուկրաինայի օդային տարածքում խոցելու գործով:

Քիչ առաջ դատարանը հայտարարել է, թե ապացուցված է համարում, որ օդանավը խոցվել է «Բուկ» տեսակի հրթիռով, որն արձակվել է Պերվոմայսկ անվամբ բնակավայրի մոտ գտնվող դաշտից: Այդ մասին ասել է դատավոր Խենդրիկ Ստենխեյսը:

Պերվոմայսը 2014 թվականի հուլիսի 17-ին գտնվել է Դոնեցկի շրջանում ռուսամետ անջատականների հսկողության տակ:

MH17 չվերթն իրականացնող օդանավի կործանման զոհ են դարձել 298 մարդիկ՝ բոլոր 283 ուղևորները և անձնակազմի 15 անդամները:

Օդանավի ոչնչացման գործով դատարանը հեռակա կարգով մեղադրանքը ներկայացրել է ռուսամետ անջատականներ Իգոր Գիրկինին, Սերգեյ Դուբինսկուն, Օլեգ Պուլատովին և Վիկտոր Կրավչենկոյին: Ռուսաստանը հերքում է մեղադրանքը:

Հոլանդական դատարանը ոչ համոզիչ է որակել «Ալմազ-Անտեյ» գործարանի փորձագետի հրապարայկած փաստարկները:

«Ռուսական կողմը մշտապես ցանկացել է նյութեր ներկայացնել, որոնք, իբրև թե, պետք է ապացուցեին, որ օդանավն ուկրաինացիներն են վայր գծել, բայց այդ բոլոր նյութերը կեղծված են եղել»,- ասել է դատավոր Ստենխեյսը:

Ռուսաստանը հայտնել է, թե կուսումնասիրի հոլանդական դատարանի հրապարակած եզրակացությունները: Այդ մասին այսօր ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Իվան Նեչաևը:

XS
SM
MD
LG