Մատչելիության հղումներ

Մյանմայում զինվորական խունտան ազգային տոնի առիթով ներում է հայտարարել


Քաղաքական բանտարկյալների մի մասն ազատություն է ստանում, Յանգոն, Մյանմա, 17 նոյեմբերի, 2022թ.
Քաղաքական բանտարկյալների մի մասն ազատություն է ստանում, Յանգոն, Մյանմա, 17 նոյեմբերի, 2022թ.

Մյանմայում 2021 թվականի փետրվարին հեղաշրջման ճանապարհով իշխանությունը զավթած զինվորականների խունտան այսօր ազգային տոնի կապակցությամբ ներում է շնորհել մոտ վեց հազար բանտարկյալներին:

Ազատություն ստացած կալանավորների թվում են նաև մի խումբ արտասահմանցիներ՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, դեմոկրատական շարժման լիդեր, նախկին պետական խորհրդական, այժմ բանտում գտնվող Աուն Սան Սու Չժիի տնտեսական հարցերով խորհրդական, ավստրալացի Շոն Թերնելը, Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Վիկի Բոումենը, ամերիկացի բուսաբան Կյաու Խթայ Օոն և ճապոնացի լրագրող Տորի Կուբոտան:

Հեղաշրջումից հետո երկրում տեղի ունեցած բախումներոմ սպանվել են հազարավոր մարդիկ, ավելի քան 13 հազար ցուցարարներ և ակտիվիստներ բանտարկվել են:

«Լրագրողներ առանց սահմանի» իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում է, որ Մյանման խոսքի ազատության առումով աշխարհում ամենաանբարենպաստ պայմաններում գտնվող երկիրն է:

Մյանման այդ զեկույցում ներկայացված սանդղակի ամենաստորին հատվածում է և 180 պետությունների թվում 176-րդ տեղն է գրավում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG