Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Մանրամասներ Պաշտպանության նախարարությունը չի հաղորդում։
Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը երեկվանից է Երևանում, այսօր գեներալ-մայոր Դանիել Լասիկայի այցն ավարտվում է։