Մատչելիության հղումներ

Էրդողան. «Բալիում «Մեծ 20»-ը ողջունել է Թուրքիայի քաղաքականությունը»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մեծ քսանի» համաժողովում, Բալի, Ինդոնեզիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մեծ քսանի» համաժողովում, Բալի, Ինդոնեզիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, թե Բալիում (Ինդոնեզիա) տեղի ունեցած «Մեծ քսանի» գագաթնաժողովում լիդերները ողջունել են Անկարայի քաղաքականությունը ոչ միայն էներգետիկայի կամ առողջապահության, այլև Ուկրաինային առնչվող նախաձեռնությունների, այդ թվում՝ գերիների փոխանակման և հացահատիկի գործարքի կայացման հարցերում: Այդ մասին Էրդողանն ասել է Բալի կատարած այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում:

Նա ընդգծել է, որ Թուրքիայի շնորհիվ է հաջողվել Բալիում Եզրափակիչ հռչակագրում «հավասարակշռված մոտեցում ապահովել մասնավորապես ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող մասում»: Էրդողանի խոսքով, դա հնարավոր է դարձել շնորհիվ ակտիվ երկխոսության, որը Թուրքիան վարում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ:

Թուրքիայի ղեկավարը նաև գովեստով նշել է, որ Անկարան լուրջ ներդրում է ապահովել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի երկխոսության գործում, կազմակերպելով երկու երկրների հետախուզական կառույցների ղեկավարների հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG