Մատչելիության հղումներ

Կոսովո-Հայաստան՝ 2-2


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընկերական հանդիպում է անցկացրել այդ երկրի ընտրանու հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

Առաջին խաղակեսի 24-րդ րոպեին գոլ է խփել Ժիրայր Շաղոյանը: Երկրորդ խաղակեսում կոսովարները 67-րդ րոպեին11-մետրանոցի իրավունք են ստացել, և Լիրիմ Կաստրատին հավասարեցրել է հաշիվը:

82-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը հաշիվը դարձրել է 2-1 հօգուտ հայ ֆուտբոլիստների: Հաղթանակը մոտ էր, սակայն 93-րդ րոպեին Դոնատ Ռուդհանին գոլ է խփել, և խաղն ավարտվել է 2-2:

Նոյեմբերի 19-ին Հայաստանի թիմը հյուրընկալվելու է Ալբանիայի ընտրանուն:

Խոակին Կապառոսի հեռանալուց հետո Հայաստանի թիմի մարզչի պարտականություններն այժմ կատարում է անվանի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG