Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վարչապետը նոյեմբերի 17-ին կայցելի Բաքու


Նոյեմբերի 17-ին Բաքու կայցելի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ մասնակցելու ադրբեջանա-ռուսական միջտարածաշրջանային 11-րդ համաժողովին։

Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համաժողովին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամներ, գործարարներ՝ քննարկելու ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության զարգացումը տնտեսական, տրանսպորտային, ագրոարդյունաբերական, հումանիտար, կրթական, փոքր և միջին բիզնեսի, փոխադարձ ներդրումների ոլորտներում։ Համաժողովի ավարտին կողմերը պատրաստվում են համագործակցության փաստաթղթեր ստորագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG