Մատչելիության հղումներ

Բաքվում Իրանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստները բերման են ենթարկվել


Բաքվում բերման են ենթարկվել մի խումբ ակտիվիստներ, որոնք փորձել են բողոքի ակցիա իրականացնել Իրանի դեսպանատան մոտ։

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ ակցիան նախաձեռնել է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը՝ ի նշան բողոքի «Իրանում խաղաղ ցույցերը ճնշելու», այդ երկրում «էթնիկ ադրբեջանցիների ազգային և մշակութային իրավունքների ոտնահարման», ինչպես նաև Թեհրանի կողմից Ադրբեջանի «ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ վերջերս ավելացած սպառնալիքների դեմ»։

«Թուրան» գործակալության համաձայն՝ տասնյակ ձերբակալվածների թվում են «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին, կուսակցության մամուլի քարտուղար Մուստաֆա Հաջիբեյլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG