Ռուս խաղաղապահները չեն հաստատում նոյեմբերի լույս 14-ի գիշերը Արցախի Պաշտպանության բանակի կողմից Մարտունու շրջանում ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին պաշտոնական Բաքվի պնդումը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ երկուշաբթի երեկոյան հրապարակած տեղեկագրի համաձայն, նախորդ օրվա ընթացքում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը երեկ հերքել էր Արցախի Պաշտպանության բանակը։