Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունել է Ուկրաինային վնասները հատուցելու մեխանիզմ ստեղծելու մասին բանաձև


ԱՄՆ, Նյու Յորք - Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցան ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, արխիվ
ԱՄՆ, Նյու Յորք - Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցան ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, արխիվ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեկ կայացած արտահերթ նիստում ընդունել է Ուկրաինային վնասները հատուցելու մեխանիզմ ստեղծելու մասին բանաձև։ Կողմ է քվեարկել 94 պետություն, դեմ՝ 13-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Բելառուսը, Կուբան։ Ձեռնպահ են քվեարկել 74 պետություններ, այդ թվում՝ Հայաստանը։

Փաստաթուղթը, որն իր բնույթով խորհրդատվական է, մասնավորապես, առաջարկում է ստեղծել ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինային հասցված վնասների ռեեստր։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան քվեարկությունից առաջ հայտարարել է, որ բանաձևի նախագիծը «չի դիմանում իրավական քննության», և այն անվանել է «գործող միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինականը օրինականացնելու փորձ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG