Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը «սև ցուցակում» է ընդգրկել կինոաստղ, կատակերգական դերերով հայտնի Ջիմ (Ջեյմս) Քերրիին:
Միջազգային հեղինակավոր բազում մրցանակների արժանացած դերասանն ունի Միացյալ Նահանգների և Կանադայի քաղաքացիություն:
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նրա անունը ներառել է «հակառուսական ագրեսիվ քաղաքականություն իրականացնող» 100 կանադացիների ցանկում: