Մատչելիության հղումներ

Բիգ Բենի զանգը նորից ղողանջում է


Բիգ Բենի աշտարակն ու ժամացույցը, Վեստմինստերի պալատ, արխիվ, Լոնդոն:
Բիգ Բենի աշտարակն ու ժամացույցը, Վեստմինստերի պալատ, արխիվ, Լոնդոն:

Լոնդոնի հայտնի Բիգ Բենի աշտարակի ժամացույցի զանգերը նորից կանոնավոր ղողանջում են:

Բիգ Բենը՝ Վեստմինստերի պալատի արևելյան մասում 1859 թվականին կառուցված աշտարակն է, որը հայտնի է աշխարհահռչակ հսկայական ժամացույցով:

Աշտարակն ու ժամացույցը դարձել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաքի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը:

Ժամացույցը 2017 թվականից վերանորոգվել է, և այս տարվա նոյեմբերի 11-ին՝ Առաջին աշխարհամարտում զոհվածների հիշատակի օրը, դրա հսկայական ճիշտ ժամը 11-ին զանգը 11 անգամ ղողանջել և ազդարարել է լռության րոպեն:

Վեստմինստերի պալատը Բրիտանիայի խորհրդարանի նստավայրն է: Բիգ Բենի աշխարակն անվանում են նաև «Եղիսաբեթի» աշտարակ: Ժամացույցի զանգի քաշը մոտ 13 տոննա 700 կիլոգրամ է:

Հետայսու Բիգ Բենը մեկ անգամ կզանգահարի ամեն ժամ, իսկ 15 րոպեն մեկ՝ տարբեր մեղեդիներով կազդարարի քարորդ ժամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG