Մատչելիության հղումներ

Ուկրաինական երկաթուղիները սկսել են գնացքի տոմսերի վաճառքը


Խերսոն
Խերսոն

Ուկրաինական երկաթուղիները սկսել են գնացքի տոմսերի վաճառքը «Կիևից առաջին երեք չվերթների համար» դեպի հինգ քաղաքներ՝ Խերսոն, Մարիուպոլ, Դոնեցկ, Լուգանսկ և Սիմֆերոպոլ: Այս մասին հայտնում է «Ուկրզալիզնիցայի» պաշտոնական տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ տոմսերն առայժմ խորհրդանշական բնույթ ունեն, սակայն «երթևեկությունը վերսկսելուն պես երկաթուղին հաղորդագրություն կուղարկի գնացքի մեկնման ամսաթվի և վայրի մասին»:

Նշվում է նաև, որ տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է վագոնների ձեռքբերմանը։

«Մեծ հաճույք է սկսել այս նախագիծը՝ իմանալով, որ մոտ ապագայում հասանելի կլինեն Կիև-Խերսոն տոմսերը», - նշել է ընկերությունը:

Խերսոնն ու ուկրաինական երեք այլ շրջաններ Մոսկվան բռնակցել էր սեպտեմբերի վերջին, դրանից մեկ ամիս անց Ռուսաստանի պաշտպանության նախարարը հրահանգել էր դուրս բերել զորքերը։

Կիևը երկու օր առաջ հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները արդեն Խերսոնում են, քաղաքում բարձրացվել է ուկրաինական դրոշը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG