Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր


Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը խոսել են նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների շուրջ, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։

Հայկական կողմն ավելի ուշ փոխանցեց, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG