Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 14-ին առաջին անգամ դեմ առ դեմ կհանդիպեն ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները


ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի և Սի Ծինպինի առցանց զրույցը, արխիվ:
ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի և Սի Ծինպինի առցանց զրույցը, արխիվ:

Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինպինը կհանդիպեն նոյեմբերի 14-ին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամլո խոսնակ Քերին Ժան-Պիերրը:

Դա տեղի կունենա Բալիում (Ինդոնեզիա) «Մեծ քսանի» գագաթնաժողովի շրջանակներում, ընդ որում դա կլինի երկու նախագահների առաջին դեմ առ դեմ հանդիպումը:

«Երկու լիդերները կքննարկեն ԱՄՆ-ի և Չինաստանի կապերը պահպանելու և ընդարձակելու և մրցակցությունը պատասխանսատվությամբ կարգավորելու հնարավորությունը».- ասել է խոսնակը:

Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնը և Պեկինը պետք է համագործակցեն այն բնագավառներում, որտեղ երկու կողմերի շահերը համընկնում են, հատկապես ուշադրություն դարձնեն համաշխարհային հանրության վրա ազդեցություն գործող վերազգային մարտահրավերներին:

«Լիդերները կանդրադառնան նաև մի շարք տարածաշրջանային և գլոբալ հիմնախնդիրներին»,- ասել է խոսնակը:

Սինչդեռ, Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը նոյեմբերի 10-ին ասել է, որ Բալիի հավաքին Սի Ծինպինի մասնակցության մասին վերջնական որոշում դեռ չկա:

Լիցզյանը միաժամանակ նշել է, որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս Բալիում երկու ղեկավարների հանդիպումը կազմակերպելու մասին Վաշինգտոնի առաջարկին: Նրա խոսքով, կողմերը հիմա քննարկում են այդ հանդիպան հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG