Մատչելիության հղումներ

The Wall Street Journal. «Վաշինգտոնը հրաժարվել է Կիևին ամերիկյան անօդաչուներ տրամադրել»


Gray Eagle MQ-1C հարվածային ԱԹՍ
Gray Eagle MQ-1C հարվածային ԱԹՍ

«Սպիտակ տունը Ուկրաինային ամերիկյան արտադրության նորագույն Gray Eagle MQ-1C հարվածային անօդաչու թռչող սարքեր չի տրամադրի», - գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով նախագահ Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները։

Ավելի վաղ Կիևին նորագույն անօդաչուներ տրամադրելու կոչով Սպիտակ տանն էին դիմել 17 կոնգրեսականներ։

«Ուկրաինայի իշխանությունները ևս բազմիցս դիմել էին ամերիկյան իշխանություններին Gray Eagle անօդաչուներ տրամադրելու խնդրանքով», - գրում է պարբերականը։

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ուկրաինացիներին ամերիկյան անօդաչուների տրամադրմանը դեմ են հանդես եկել Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները՝ մտավախություն հայտնելով, որ այդ քայլը կհանգեցնի հակամարտության սրման ինչպես նաև կարող է Մոսկվայի համար ազդակ հանդիսանալ առ այն, որ Վաշինգտոնը Ուկրաինային այնպիսի զինատեսակներ է տրամադրում, որոնցով հնարավոր է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։

Բացի այդ, ըստ The Wall Street Journal-ի, Պետագոնում վախենում էին, որ եթե ամերիկյան անօդաչուները խոցվեն, ապա որոշ գերգաղտնի ժամանակակից տեխնոլոգիաներ կարող են հասու դառնալ ռուսաստանցիների համար։

XS
SM
MD
LG