Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Չարլզ երրորդի և նրան ուղեկցող անձանց վրա այսօր հավկիթներ են նետել:
Միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի հյուսիսում գտնվող Յորքշիր ավանում՝ թագավոր Չարլզի և նրա տիկնոջ՝ Քամիլայի արարողակարգային այցի ընթացքում:
Մայթին հավաքված մարդկանց մեծ մասը վանկարկել է «Աստված, պահպանիր թագավորին», և այդ պահին մի երիտասարդ տղամարդ սկսել է հավկիթներ նետել թագավորի վրա: Հավկիթները չեն դիպել միապետին:
Չարլզը և Քամիլան, ով հիմա ունի ամուսին-թագուհու կարգավիճակ, ժպտալով առաջ են անցել:
Ոստիկանները տեղում ձերբակալել են տղամարդուն: Նրա անունը և միապետի վրա հավկիթներ նետելու դրդապատճառները հայտնի չեն: