Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հետևում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան հրետանու արկերի մեծածավալ փոխադրումներին


Պենտագոնի խոսնակ, ամերիկյան օդուժի բրիգադի գեներալ Փաթրիկ Ռայդերը, արխիվ
Պենտագոնի խոսնակ, ամերիկյան օդուժի բրիգադի գեներալ Փաթրիկ Ռայդերը, արխիվ

Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետևում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան գաղտնի եղանակով հրետանային արկերի մեծածավալ փոխադրումներին: Այդ զինամթերքը Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայում, ասել է Պենտագոնի խոսնակ, օդուժի բրիգադի գեներալ Փաթ Ռայդերը:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին անցած շաբաթ ասել է, որ Հյուսիսային Կորեան փորձում է թաքցնել մատակարարման փաստը և բեռը բարդ երթուղիներով նախ ուղարկում է Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, սակայն վերջնական հասցեատերը Ռուսաստանն է:

«Ավելին չեմ կարող ասել, քան նշվել է Ազգային անվտանգության խորհրդի կողմից, մենք ունենք ինֆորմացիա, ըստ որի Հյուսիսային Կորեան գաղտնի ուղիներով Ռուսաստանին տրամադրում է մեծ քանակությամբ հրետանային արկեր: Մենք շարունակում ենք հետևել դրան, բայց սրանից զատ ես չեմ կարող որևէ լրացուցիչ տեղեկություն հրապարակել»,- ասել է բրիգադի գեներալը:

Հյուսիսային Կորեայի պետական մամուլը պնդում է, որ Փհենյանը ռուսական կողմին զենք չի տրամադրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG