Մատչելիության հղումներ

Պուտին. «50 հազար զորակոչվածներ մասնակցում են մարտական գործողություններին»


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Զավիդովո, Տվերի շրջան, 7 նոյեմբերի, 2022թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Զավիդովո, Տվերի շրջան, 7 նոյեմբերի, 2022թ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Տվերի շրջանում նահանգապետ Իգոր Ռուդենյայի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ մոտ 50 հազար զորակոչվածներ այս ժամանակաշրջանում Ուկրաինայում մասնակցում են մարտական գործողություններին:

«Մենք հիմա այնտեղ ունենք 50 հազար զորակոչվածներ, ովքեր մարտական ստորաբաժանումներում են: Իսկ ընդհանուր հաշվով «հատուկ ռազմական գործողության» գոտում կա 80 հազար զորակոչված, մնացածները զորավարժարաններում են»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը սեպտեմբերի 21-ին է ազդարարել երկրում մասնակի զորակոչ անցկացնելու մասին:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ այդ հրամանագրով նախատեսվում է 300 հազար մարզ զորակոչել:

Պուտինն օրերս ասել է, թե արդեն զորակոչվել է մոտ 320 հազար մարդ: Թվի ավելացումը նա պարզաբանել է բանակին միանալու կամավորների ցանկությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG