Մատչելիության հղումներ

Գուտերեշ. «Ավտոճանապարհով սլանում ենք դեպի կլիմայի աղետ, ընդ որում ոտքով սեղմել ենք գազի ոտնակը»


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կլիմայի 27-րդ գագաթնաժողովում, Շարմ Էլ Շեյխ, Եգիպտոս, 7 նոյեմբերի, 2022թ.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կլիմայի 27-րդ գագաթնաժողովում, Շարմ Էլ Շեյխ, Եգիպտոս, 7 նոյեմբերի, 2022թ.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Շարմ Էլ Շեյխում գումարված Կլիմայի 27-րդ համաժողովում ասել է, որ աշխարհն ընտրության առաջ է հայտնվել՝ կամ համագործակցել և նվազեցնել վնասակար արտանետումները, կամ գալիք սերունդներին դատապարտել կլիմայական աղետի:

Նա կառավարություններին կոչ է արել անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնեցնել վատթարագույն կլիմայական աղետը կանխելու հնարավորությունը նույնիսկ այն պայմաններում, երբ աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմն է, սղաճը և էներգակիրների գնաճը:

«Մարդկությունը պետք է ընտրի՝ կամ համագործակցել, կամ կործանվել: Սա պետք է լինի կամ կլիմայի համերաշխության համաձայնագիր, կամ հավաքական ինքնասպանության համաձայնագիր»,- նախազգւշացրել է Գուտերեշը:

Նրա համոզմամբ, հարուստ և աղքատ պետությունները պարտավոր են արագացնել անցումը հանածո վառելիքից դեպի «կանաչ» էներգետիկա, ապահովեն, որ աղքատ երկրներն էլ կարողանան կրճատել արտանետումները և զսպեն գլոբալ տաքացումը:

Նա կոչ է արել աշխարհում մինչև 2040 թվականը վերացնել արտանետումների առումով ամենավտանգավոր վառելիքի՝ ածխի կիրառումը, հորդորելով, որ Տնտեսական համագործակցուըթյան և զարգացման կազմակերպության երկրները դա անեն մինչև 2030 թվականը: Այլապես, նրա խոսքով, աղետ է լինելու:

«Մենք հիմա ավտոճանապարհով սլանում ենք դեպի կլիմայի աղետ, ընդ որում մեր ոտքով սեղմել ենք գազի ոտնակը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG