Մատչելիության հղումներ

«Էսի չեմ փոխի Ռուսաստանի ամենաթանկանոց օթախի հետ». Սոտքի 82-ամյա բնակիչ


Սոտքի բնակիչ Գրետա Մելքումյան
Սոտքի բնակիչ Գրետա Մելքումյան

Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրերում, ըստ մարզպետի, մարդկանց մեծամասնությունը վերադարձել են։

Ադրբեջանցիներ անմիջական կրակի տակ հայտված Սոտք համայքի բնակիչ՝ 82-ամյա Գրետա Մելքումյանը, ում տունը գրեթե ամբողջությամբ փլուզվել է ադրբեջանական հարձակման հետևանքով, նույնպես վերադարձել է. - «Էսի չեմ փոխի Ռուսաստանի ամենաթանկանոց օթախի հետ։ Հասկացա՞նք իրար»։

«Ազատության» լրագրող Սոտք գյուղում
«Ազատության» լրագրող Սոտք գյուղում

«Տեղահանվածների բավականին զգալի մասը վերադարձել են, շատ քիչ ընտանիքներ չեն վերադարձել։ Դրանց պատճառները գնահատված են, օրինակ, Սոտք բնակավայրում ունենք 8 ամբողջությամբ փլուզված բնակարաններ, որտեղ որ մարդիկ չեն կարող վերադառնալ և ապրել։ Բայց իրենց համար տներ ենք վարձել։ Առաջիկայում դեռ իրանք կապրեն էնտեղ, մինչև կարողանանք էդ տները վերականգնել», - Ազգային ժողովում այսօր լրագրողների ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Ազատության» զրուցակիցները Վարդենիսում հիմնական նշում էին, որ վտանգ կա, բայց իրենք չեն լքելու իրենց տունը։

«Մի քիչ ժողովրդի մեջ վախեր շատ կա, որ մտել են մեր սահման... բայց մարդիկ... ո՞վ ա ուզում լքի իր տունը, ոչ մեկ չի ուզի», - ասաց մի տղամարդ։

«Դե ո՞նց կարանք հանգիստ մնանք ստեղ, երբ որ ադրբեջանցին արդեն հասել ա մեր քթի տակ», - սրտնեցեք մի կին։

«Նենց էլ չի, որ հանգիստ ա, բայց դե ապրում ենք... ի՞նչ անենք, բա ո՞ւր գնանք», - ասաց մեկ այլ տղամարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG