Մատչելիության հղումներ

Ֆինլանդիան իր տարածքում միջուկային զենք չի տեղակայի ՆԱՏՕ-ին միանալուց հետո


Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, արխիվ
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, արխիվ

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ասել է, որ իր երկիրը մտադիր չէ միջուկային զենք տեղակայել ՆԱՏՕ-ին միանալուց հետո: Նախագահին վկայակոչել է Ֆինլանդիայի ազգային հեռարձակող հեռուստառադիոընկերությունը (Suomen Yleisradio):

Ելույթ ունենալով ազգային պաշտպանության դասընթացների բացման արարողությանը, Նիինիստոն ասել է, թե չկա ոչ մի ազդակ առ այն, որ որևէ մեկը Ֆինլանդիային նման սպառազեն տեղակայելու առաջարկ է ներկայացնում:

«Միջուկային զենքը ՆԱՏՕ-ի համար զսպման գործիքակազմի կարևոր բաղադրիչ է, սակայն դա կանխարգելիչ միջոց է, այլ ոչ թե ինքնանպատակ», - ասել է Ֆինլանդիայի նախագահը:

XS
SM
MD
LG