Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման «միասնության և համերաշխության» երթը:
Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Կառավարության շենքի մոտ կիրականացնեն խորհրդանշական ակցիա, որից հետո կվերադառնան հրապարակ՝ ամփոփելու հանրահավաքը:
«Մենք կարևոր հայտարարություն ունենք, որ պետք է միասին ընդունենք», - ասաց Սաղաթելյանը: