Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում վաղվանից կփակվեն բոլոր տարրական դպրոցները:
Տեղական կառավարությունն այդ որոշումն է ընդունել օդի աղտոտվածության չափազանց բարձր աստիճանի կապակցությամբ:
Նյու Դելիի քաղաքային կառավարության ավագ նախարար Արվինդ Կեջրիվալն ասել է, որ կընդունվեն նաև ճանապարհային երթևեկությունը սահմանափակելու խիստ միջոցներ:
Տարրական դասարանների աշակերտների ծնողները մտահոգություն են հայտնել օդի աղտոտվածության վերաբերյալ, ասելով, թե երեխաների մոտ շնչառական խնդիրներ, քթի և աչքերի բորբոքումներ են նկատվում:
Նյու Դելին օդի որակի առումով համարվում է աշխարհում ամենաաղտոտված քաղաքներից մեկը: