Յուրաքանչյուր կողմից ազատ է արձակվել 107 գերի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ուկրաինական գերությունից ազատ արձակվածները կտեղափոխվեն Մոսկվա՝ ՊՆ-ի բուժհաստատություններում բուժվելու և վերականգնվելու համար։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է որ Ուկրաինա վերադարձած 107 գերիներից 74-ը «Ազովստալի» պաշտպաններից են։
«Մենք տուն վերադարձրեցինք մարտերում վիրավորված շատերին։ Մասնավորապես մեզ հաջողվեց փոխանակել ծանր վիրավորներին Մարիուպոլից, «Ազովստալի» պաշտպաններից»,- Թվիթերում գրել է նա։
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների նախորդ փոխանակման մասին հաղորդվել էր հոկտեմբերի 29-ին։