Մատչելիության հղումներ

Բոլսոնարուն աջակիցներին կոչ է անում դադարեցնել զանգվածային ակցիաները


Բրազիլիայում անցած կիրակի կայացած նախագահական ընտրություններից հետո պարտություն կրած գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուի աջակիցները երկրով մեկ դուրս են եկել բողոքի ակցիաների՝ բեռնատարներով փակելով հարյուրավոր մայրուղիներ։ Բեռնատարների վարորդները նրա հիմնական աջակիցներն են, որովհետև նրա նախագահության ժամանակ վառելիքի գինը իջեցվել էր։

Միայն ընտրություններից երեք օր անց Բոլսոնարուն իր աջակիցներին հորդորեց դադարեցնել ցույցերը, բացել մայրուղիները։

«Ես գիտեմ՝ դուք հիասթափված եք, տխուր եք։ Դուք ուրիշ ակնկալիքներ ունեիք։ Ես նույնպես հիասթափված եմ, տխուր եմ ինչպես դուք, բայց մենք չպետք է գլուխներս կորցնենք»։

Բոլսոնարուն ցույցերը դադարեցնելու կոչ արեց, երբ նրա աջակիցների շարքերում սկսեցին խոսել զինվորականների միջամտության հնարավորության մասին, պնդելով, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։

Ընտրություններում փոքր առավելությամբ հաղթել է Բրազիլիայի նախկին նախագահ, ձախ ուժերի թեկնածու Լուիս Իգնասիո Լուլա դա Սիլվան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG