Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, թե «լուրջ հարված են հասցրել» հայկական ռազմական ենթակառուցվածքներին


Արխիվ
Արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը 2021-2022 թվականներին բախումների ժամանակ «լուրջ հարված է հասցրել» Հայաստանի ռազմական ենթակառուցվածքներին։

«2021 և 2022 թվականների բախումների ընթացքում, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերին ձեռք բերված հաջողությունները ապացուցեցին, որ հետպատերազմյան շրջանում բանակաշինության ոլորտում բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։ Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը լուրջ հարված են հասցրել Հայաստանի ռազմական ենթակառուցվածքներին՝ էլ ավելի մեծացնելով {ադրբեջանական ԶՈՒ-ի} ռազմական առավելությունը », - պնդել է Վելիևը։

Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ Ադրբեջանը բանակը ակտիվորեն զարգանում է Թուրքիայի զինված ուժերի մոդելի հիման վրա։

Սեպտեմբերի զոհերի հաստատված թիվ դեռ վերջնական չի հրապարակվել, զոհերի և անհետ կորածների ընդհանուր թիվը 210 է, և այն չի թարմացվել հոկտեմբերի 14-ի վարչապետի հայտարարությունից հետո։ Ադրբեջանը մոտ 80 զոհի մասին է պաշտոնապես հաղորդել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG