Մատչելիության հղումներ

Թուրքիայի մեջլիսը երկարաձգեց Ադրբեջանում տեղակայված թուրք զինվորականների մանդատը


Ադրբեջան - Ռուս - թուրքական դիտորդական կենտրոնը Աղդամում, արխիվ
Ադրբեջան - Ռուս - թուրքական դիտորդական կենտրոնը Աղդամում, արխիվ

Թուրքիայի օրենսդիր մարմինը երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների տեղակայման մանդատը: Այս մասին հայտնում է Anadolu պետական լրատվական գործակալությունը։

Որոշման համաձայն՝ Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելությունը 2022 թվականի նոյեմբերի 17-ից կերկարաձգվի ևս մեկ տարով:

44-օրյա պատերազմից հետո Անկարայի ու Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Աղդամում տեղակայվել է ռուս - թուրքական դիտորդական կենտրոն, որի նպատակը, ինչպես նշվում է, Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելն է։ Այդ կենտրոնի գործունեությամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փաստացի առաջին ռազմական ներկայությունն ապահովեց Հարավային Կովկասում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG