Մատչելիության հղումներ

TikTok-ը ռուսաստանյան գրասենյակի աշխատակիցներին առաջարկել է տեղափոխվել Երևան, Աստանա և Բիշքեկ


Ռուսաստանում մոբիլիզացիայի ֆոնին՝ TikTok ընկերության ղեկավարությունը սոցիալական ցանցի ռուսաստանյան գրասենյակի աշխատակիցներին առաջարկել է տեղափոխվել Երևան, Աստանա և Բիշքեկ։ Այս մասին հայտնում է РБК -ն՝ հղում անելով ընկերությունում իր աղբյուրներին։

Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ մինչև այս տարվա փետրվարը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ռազմական ներխուժումը, TikTok-ի ռուսաստանյան գրասենյակում աշխատում էր 200- 300 մարդ։ Այժմ, ըստ РБК -ի, «յուրաքանչյուր երրորդ աշխատակից գտնվում է այլ երկրում»։

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին՝ TikTok-ը դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում՝ պայմանավորված օրենքներով, որոնք քրեական և վարչական պատասխանատվություն են սահմանում բանակի մասին կեղծիքների համար: Սոցցանցն անջատել է ռուսների համար նոր տեսանյութեր վերբեռնելու և ուղիղ հեռարձակման հնարավորությունը։ TikTok-ի ղեկավարությունը հայտարարել է, որ այլ ելք չունի, քանի որ վտանգված է «աշխատողների և օգտատերերի անվտանգությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG