Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները։
Իրանական կողմի փոխանցմամբ, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր։
«Թուրքիայի արտգործնախարարը ողջունել է Իրանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը, ընդգծել, որ երկու երկրները Թուրքիայի բարեկամներն են, Իրանի և Ադրբեջանի միջև բարեկամությունը ուրախացնում է իրենց», - ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։