Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պահեստազորային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իրեն հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ, հաղորդում է Քննչական կոմիտեն:
Ըստ կառույցի հայտնած նախնական տեղեկությունների՝ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում երեկ՝ հոկտեմբերի 29-ին, «պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել է համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ է արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, որից հետո կրակել է նաև իր ոտքին»` ստանալով հրազենային վիրավորում:
Կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ համածառայակցի արձակած կրակոցից մահացել է պահեստազորային, շարքային Միսակ Նորայրի Պետրոսյանը: