Մատչելիության հղումներ

Հրմշտոց, խուճապ և 120 զոհ Հարավային Կորեայի մայրաքաղաքում


Հարավային Կորեա - Ողբերգությունը Հելոուինի միջոցառման ընթացքում, Սեուլ, 29-ը հոկտեմբերի, 2022թ.
Հարավային Կորեա - Ողբերգությունը Հելոուինի միջոցառման ընթացքում, Սեուլ, 29-ը հոկտեմբերի, 2022թ.

Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում՝ գիշերային ակումբների թաղամասում, հրմշտոցի հետևանքով զոհվել է 120 մարդ, մոտ 150-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ըստ Yonhap-ի, մայրաքաղաքի կենտրոնում աննկարագրելի քաոսային վիճակ է, փողոցում դիակներ են, տուժած մարդիկ աղաչում են օգնության մասին:

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության, հրշեջ ծառայության և ոստիկանների խմբեր:

Սեուլի կենտրոնում գտնվող այդ թաղամասում մոտ 100 հազար մարդիկ, մեծ մասը՝ երիտասարդներ, հավաքվել են Հելոուինը տոնելու համար: Դա պետք է լիներ Սեուլում առաջին զանգվածային տոնակատարությունը կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքների չեղարկումից հետո:

Յոնգսան թաղամասում գտնվող Hamilton հյուրանոցի մոտ սկսվել է հրմշտոց, որը տարածվել և զանգվածային խուճապ է առաջացրել: Դա է՛լ ավելի է վատթարացրել վիճակը:

Հարավային Կորեայի նախագահ Յոն Սուկ Յոլը կառավարության արտակարգ նիստ է գումարել:

Նախագահը և վարչապետ Հան Դոկ Սուն բժիշկներին կոչ են արել անհապաղ մեկնել կենտրոն և միանալ շտապօգնության աշխատանքին:

Սեուլի քաղաքապետ Օ Սե Հունը որոշել է ընդհատել այցը Եվրոպա և շտապ վերադառնալ հայրենիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG