Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, թե երկրի իրավապահները բազմակողմանի հետաքննություն են իրականացնում՝ պարզելու շաբաթներ առաջ համացանցում տարածված տեսանյութում պատկերված զինծառայողների ինքնությունը, որոնք գնդակահարում են հայ գերիների։
«Ադրբեջանի Հանրապետության զինվորական դատախազությունը լիարժեք, բազմակողմանի հետաքննում է տեսանյութի իսկությունը, ինչպես նաև նկարահանման վայրը այդ տեսանյութերում պատկերված զինծառայողների ինքնությունը, ինչպես նաև բոլոր մյուս դետալները, որոնք կարևոր են օբյեկտիվ ճշմարտություն հաստատելու համար»,- հայտարարել է Ալի Ասադովը։
Ադրբեջանցի պաշտոնյան հավաստիացրել է, որ հետաքննության արդյունքներով օրենքի շրջանակներում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։