Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի լրատվամիջոցներն ակցիա են իրականացրել ի պաշտպանություն «Ազատություն» ռ/կ-ի


Ի պաշտպանություն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության՝ Ղրղըզստանի մի խումբ լրատվամիջոցներ մի քանի ժամով դադարեցրել են հեռարձակումը։

Կազմակերպիչների խոսքով՝ ակցիան հայտարարվել է Ղրղըզստանում ազատ լրատվամիջոցների վրա աննախադեպ ճնշումների հետ կապված։

Լրատվության փոխարեն լրատվամիջոցները հատուկ գրություն են հրապարակել իրենց կայքերում՝ «Նորություն չկա։ Կա ճնշում լրատվամիջոցների նկատմամբ»։ Ակցիային մասնակցող լրատվամիջոցները նաև որոշել են ամբողջ օրվա ընթացքում չհրապարակել պետական կառույցներից ստացվող հաղորդագրությունները։

Ղրղըզստանի կառավարությունը հոկտեմբերի 26-ին երկու ամսով արգելափակել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության կայքը, որը հայտնի է որպես «Ռադիո Ազատիկ»։ Պաշտոնական Բիշքեկն ավելի վաղ լրատվամիջոցից պահանջել էր հեռացնել վերջերս Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների մասին տեսանյութը՝ պնդելով, որ այդ իրադարձությունները լուսաբանվել են կողմնակալ ձևով՝ ներկայացնելով հիմնականում Տաջիկստանի դիրքորոշումը։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը, հակադարձելով այդ մեղադրանքներին, հայտարարել է, որ լրատվամիջոցը պահպանել է իրադարձությունների հավասարակշռված լուսաբանման սկզբունքը, և բովանդակությունը ստուգելուց հետո կորպորատիվ ստանդարտների խախտումներ չեն հայտնաբերվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG