Մատչելիության հղումներ

Տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներն են. Միրզոյան


Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վերջին ագրեսիայի հետևանքներին՝ ընդգծելով ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը:

«Հայկական կողմն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներն ու ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են», - ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում «հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների՝ ինքնության խեղաթյուրումից ու ոչնչացումից պաշտպանության հարցերին»:

Այս առումով Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ մինչ այժմ Ադրբեջանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի գնահատողական առաքելության այցելությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG