Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն այցելել է Գեղարքունիքի մարզ


Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ, դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Համաձայն հաղորդագրության՝ նա եղել է Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ:

Այցի ընթացքում Մարկ Կամերոնն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG