Մատչելիության հղումներ

Ռումինիայի Պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել Ուկրաինայի հարցով հայտարարությունների պատճառով


Ռումինիայի կառավարության շենքը, արխիվ
Ռումինիայի կառավարության շենքը, արխիվ

Ռումինիայի Պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն այսօր հրաժարական է ներկայացրել։ Դա տեղի է ունեցել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ նախարարի վիճահարույց հայտարարություններից հետո։

Հոկտեմբերի սկզբին Դինկուն նշել էր, թե Ուկրաինան պետք է դաշնակիցների օգնությամբ խաղաղության հաստատման և անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ վարի Ռուսաստանի հետ։ Հետագայում նախարարը հայտարարել էր, որ իր հայտարարությունները կոնտեքստից կտրված են ներկայացվել։

Դինկուի հայտարարությունները խիստ քննադատության էին ենթարկել Ռումինիայի կառավարական կոալիցիայի անդամները, ինչպես նաև երկրի նախագահ Կլաուս Յոհանիսը։ Վերջինը պնդել էր, թե միայն ուկրաինացիներն իրավունք ունեն որոշելու՝ երբ և ինչ պայմաններով է հարկավոր բանակցել Մոսկվայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG