Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է`ռուս զինվորականները պատրաստ են գործել նաև ճառագայթային ախտահարման պայմաններում


«Ռուսաստանի Զինված ուժերը այլևս պատրաստ են գործել նաև միջուկային ախտահարման պայմաններում», - այսօր հայտարարել է Ռուսաստանի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովը։

Ռուսաստանցի զինվորականի խոսքով՝ զորքերը պատրաստության բարձր աստիճանի են բերվել՝ «Ուկրաինայի կողմից կեղտոտ միջուկային զենքի կիրառման սպառնալիքից ելնելով»։

«Ռադիոլոգիական սարքի պայթեցումն անխուսափելիորեն հանգեցնելու է մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածքի ճառագայթային ախտահարմանը», - հայտարարել է ռուսաստանցի զինվորականը։

Նրա խոսքով՝ զորքերը բերվել են պատրաստության այնպիսի մակարդակի, որը դրանց թույլ կտա մարտական առաջադրանքներ կատարել նաև միջուկային ախտահարման պայմաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG