Մատչելիության հղումներ

Ուկրաինայում Ռուսաստանի օգտին գործելու կասկածանքով ձերբակալվել է «Մոտոր Սիչ»-ի նախագահը


Վյաչեսլավ Բոգուսլաև, արխիվ
Վյաչեսլավ Բոգուսլաև, արխիվ

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Մոտոր Սիչ» ձեռնարկության պատվավոր նախագահ, նախկին տնօրեն 83-ամյա Վյաչեսլավ Բոգուսլաևին՝ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով: Բոգուսլաևի հետ ձերբակալվել է նաև ձեռնարկության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի ղեկավարը:

Ձերբակալվածներին կասկածում են կոլաբորացիոնիստական գործունեության և ագրեսոր պետության հետ հանցակցության հոդվածներով:

Ըստ Ուկրաինայի Անվտանգության ծառայության, գործը վերաբերում է ռուսաստանյան գրոհային օդուժին «Մոտոր Սիչ»-ի կողմից ռազմական նշանակության ապրանքների մատակարարմանը: Քննության տվյալներով՝ Զապորոժիեում ձեռնարկության գործարանի ղեկավարները կարող են առնչություն ունենալ ապօրինի մատակարարումներին՝ գործելով ռուսաստանյան «Ռոստեխ»-ի ներկայացուցիչների հետ համաձայնությամբ: «Մոտոր Սիչ»-ի արտադրանքը ենթադրաբար օգտագործվել է ռուսական ռազմական ուղղաթիռների վերանորոգման համար:

«Ազատության» Current Time ծրագրի հաղորդագրության համաձայն՝ Բոգուսլաևին տեղափոխում են Զապորոժիեից Կիև:

Վյաչեսլավ Բոգուսլաևը Ուկրաինայի հասարակական- քաղաքական գործիչ է, Ուկրաինայի հերոս, Գերագույն Ռադայի երեք գումարումների պատգամավոր, «Մոտոր Սիչ»-ը գլխավորում է 1994 թվականից և Ուկրաինայի 25 ամենահարուստ մարդկանց ցուցակում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG