Մատչելիության հղումներ

Իտալիայի նոր կառավարությունը կշարունակի անվերապահորեն սատարել Ուկրաինային


Իտալիայի նոր ԱԳ նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին ժամանել է Քվիրինալյան պալատ երդման համար, Հռոմ, 22 հոկտեմբերի, 2022թ.
Իտալիայի նոր ԱԳ նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին ժամանել է Քվիրինալյան պալատ երդման համար, Հռոմ, 22 հոկտեմբերի, 2022թ.

Իտալիայի նոր վարչապետ Ջորջա Մելոնիի կառավարությունում արտաքին գործերի նախարարության ղեկավարումը ստաձնած Անտոնիո Տայանին ասել է, որ իր առաջին հեռախոսազանգը կլինի ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբային:

Տայանին ասել է, թե իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնելու ուկրաինացի գործընկերոջը:

Տայանին «Ֆորցա Իտալիա» (Առա՛ջ, Իտալիա) կուսակցության փոխնախագահն է և Եվրախորհրդարանի նախկին նախագահը: Նա այսօր հաստատվել է նաև Իտալիայի փոխվարչապետի պաշտոնում:

Տայանին ասել է, որ Հռոմը չի փոխի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում և կշարունակի հետևել Ռուսաստանի հարձակման դեմ պայքարող այդ երկրին սատարելու Եվրամիության և ՆԱՏՕ-ի քաղաքական գծին:

Նոր վարչապետ Ջորջա Մելոնին ասել է, որ Իտալիան պաշտպանելու է ազգային շահերը, բայց միաժամանակ հետևելու է եվրաինտեգրման և հյուսիսատլանտյան քաղաքականությանը՝ հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG