Մատչելիության հղումներ

Էրդողանն առաջարկում է հանրաքվեի ներկայացնել հիջաբ կրելու կանանց իրավունքը Սահմանադրությամբ ամրագրելու հարցը


Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ մշտապես գլխաշոր կրող Էմինե Էրդողանի հետ, արխիվ, Կիև 3 փետրվարի, 2022թ.
Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ մշտապես գլխաշոր կրող Էմինե Էրդողանի հետ, արխիվ, Կիև 3 փետրվարի, 2022թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Մալաթիայում խոսել է մահմեդական կանանց գլխաշորի՝ հիջաբի խնդրի մասին:

Նա առաջարկել է հանրաքվեի ներկայացնել հիջաբը կրելու իրավունքը սահմանադրությամբ ամրագրելու հարցը:

«Առաջին անգամ եմ խոսում այդ մասին: Եկեք հանրաքվեով լուծենք հարցը, մենք լրամշակման առաջարկը կուղարկենք խորհրդարան»,- ասել է Էրդողանը:

Վերջին սահմանադրական հանրաքվեն Թուրքիայում տեղի է ունեցել 2014 թվականին: Այն ժամանակ օրակարգում խորհրդարանականից նախագահական իշխանակարգի վերադառնալու առաջարկն էր: 2018 թվականից Թուրքիայում նախագահական իշխանակարգ է գործում:

Թուրքիայում հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունում է խորհրդարանը՝ Ազգային մեծ ժողովը: Որոշումը հաստատվում է, եթե ապահովվում է սահմանադրական մեծամասնություն՝ առնվազն 330 քվե 600-տեղանոց օրենսդիր մարմնում:

XS
SM
MD
LG