Մատչելիության հղումներ

Այսօրվանից մեկնարկել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Կովկասում. Ժոզեպ Բորել


Այսօրվանից մեկնարկել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Կովկասում, հայտարարել է Միության արտգործնախարար Ժոզեպ Բորելը` Բրյուսելում` Եվրոպական խորհրդի նիստից առաջ, որին մասնակցում են անդամ բոլոր երկրների ղեկավարները:

«Մենք մտադիր ենք այս նիստում քննարկել այդ առաքելության տեղակայմանը վերաբերող հարցեր», - հանդիպումից առաջ ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գնով բարձրագույն հանձնակատարը` առանց հավելյալ մանրամասների:

Առաքելության տեղակայման մասին որոշումը կայացվել էր այս ամսվա սկզբն Պրահայում` Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում: Ըստ նախնական հաղորդումների, Հայաստան է ժամանելու քառասուն եվրոպացի անզեն դիտորդ` առավելագույնը երկու ամսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG