Մատչելիության հղումներ

Բեն Ուոլես. «Ռուսները սեպտեմբերի 29-ին հրթիռ են արձակել բրիտանական հետախուզական օդանավի մոտակայքում»


RC-135 տեսակի հետախուզական ինքմնաթիռը, արխիվ
RC-135 տեսակի հետախուզական ինքմնաթիռը, արխիվ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր պատմել է մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած վտանգավոր միջադեպի մասին:

Նա ասել է, որ Су-27 տեսակի ռուսական մարտական ինքնաթիռը հրթիռ է արձակել միջազգային օդային տարածքում թռիչք կատարող RC-135 Rivet Joint բրիտանական հետախուզական օդանավի մոտակայքում:

Ուոլեսն այդ միջադեպի հարցը քննարկել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Սև ծովի շրջանում: Ըստ Ուոլեսի, ռուսները պարզաբանել են, թե հրթիռն արձակելու միտում չի եղել, և միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով:

Ուոլեսի փոխանցմամբ, դրանից հետո բրիտանացիները դադարեցրել են թռիչքները և իրենց մտահոգություններն են փոխանցել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

«Շոյգուն հոկտեմբերի 10-ին պատասխանել է, որ միջադեպի հարցով կատարվել է ծառայողական քննություն և պարզվել է, որ միջադեպի պատճառը տեխնիկական է»,- ասել է Բեմն Ուոլեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG