Բաքու է այցելել Հունաստանի էներգետիկայի նախարար Կոնստանտինոս Սկրեկասը՝ ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկելու երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ հանդիպմանը Սկրեկասը նշել է, որ «Հարավային գազային միջանցքը» մեծ նշանակություն ունի Հունաստանի համար գազի աղբյուրների և գազային ուղիների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից», փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանը մտադիր է դեպի Եվրոպա գազի մատակարարման ծավալները մեծացնել հունական ինտերկոնեկտորով։ Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարը (Interconnector Greece-Bulgaria, IGB) պաշտոնապես շահագործման է հանձնվել այս ամսվա սկզբին, IGB-ի օգնությամբ Բուլղարիան կկարողանա տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ Ադրբեջանից: