Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 20-ին կմեկնի Ադրբեջան


Նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆիզուլիի օդակայանի բացմանը, արխիվ, 26 հոկտեմբերի, 2021թ.
Նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆիզուլիի օդակայանի բացմանը, արխիվ, 26 հոկտեմբերի, 2021թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 20-ին կմեկնի Ադրբեջան, այսօր Գյանջայում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին:

Նրա խոսքով, «Թուրքիայի նախագահի օդանավն արդեն երկրորդ անգամ վայրէջք կկատարի Ադրբեջանի ազատագրված տարածքում»:

Ըստ Անկարայից ստացված հաղորդագրության, Էրդողանը պետք է մասնակցի Զանգիլանում կառուցված նոր միջազգային օդակայանի բացման հանդիսավոր արարողությանը:

Դրա շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին: Նոր օդակայանի թռիչքուղին 3 հազար մետր է, լայնությունը՝ 60 մետր: Այն կսպասարկի ժամում 200 ուղևոր:

Անցյալ տարի տեղի է ունեցել Ֆիզուլիի նոր օդակայանի բացումը, որին մասնակցել է Թուրքիայի նախագահը:

Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, այս տարվա սեպտեմբերի 9-ին ԱԶԱԼ ընկերության Airbus A340-500 օդանավն առաջին տեխնիկական չվերթն է կատարել Բաքվից Զանգիլան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG