Մատչելիության հղումներ

Երևանը ցավակցում է Անկարային, Անկարան արձագանքում է


Թուրքիա - Ոորոնողափրկարարական աշխատանքները Բարթինի ածխահանքում, 14-ը հոկտեմբերի, 2022թ.
Թուրքիա - Ոորոնողափրկարարական աշխատանքները Բարթինի ածխահանքում, 14-ը հոկտեմբերի, 2022թ.

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների համար, պաշտոնական Անկարան արձագանքել է:

«Անկեղծ ցավակցություններս բոլոր նրանց համար, ովքեր կորցրել են իրենց կյանքը Բարթինի ածխահանքի միջադեպի ընթացքում: Շուտափույթ ապաքինում վիրավորներին», - գրել է Միրզոյանը Թվիթերում:

Հայաստանցի պաշտոնակցի գրառմանը նույնպես Թվիթերում պատասխանել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն. - «Շնորհակալություն, Նախարար, Ձեր անկեղծ ցավակցական ուղերձի համար»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ կրկին Թվիթերում երախտագիտություն է հայտնել «բոլոր բարեկամական պետություններին և ժողովուրդներին, որոնք կիսեցին Բարթինում մեր ապրած ցավը, նրանց ցավակցությունների և շուտափույթ ապաքինման մաղթանքների համար»: Գրառման տակ մի քանի տասնյակ երկրների դրոշների թվում նաև Հայաստանի պետական դրոշն է:

Ըստ վերջին տվյալների՝ ուրբաթ օրը Թուրքիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 41 մարդ է զոհվել, տասնյակ անհետ կորածներ կան, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ:

XS
SM
MD
LG