Մատչելիության հղումներ

Թուրքիայում քարածխի հանքում պայթյունի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել


Թուրքիայի հյուսիսում Սևծովյա Բարթին նահանգում քարածխի հանքում ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել։

Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այսօր հայտնել է, որ զոհերի թիվը աճել է` հասնելով 40-ին։ Մեկ հանքափոր անհետ կորած է համարվում։ Հանքի ներսում հրդեհը շարունակվում է։

Պայթյունի պահին հանքում 110 մարդ է գտնվել։ Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզն ասել է, որ 10 վիրավորներ շարունակում են բուժումը Բարթինի ու Ստամբուլի հիվանդանոցներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG