Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 12-ին Երևանում ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին:
Քրիստիննե Գրիգորյանը Ալեքսանդր Վիննիկովին է ներկայացրել սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները, անդրադարձել հայ զինծառայողների, ներառյալ ռազմագերիների, նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի փաստարկված դեպքերին, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ։
Հայ զինծառայողների արդարադատական սպանությունների մասին փաստերը ևս Պաշտպանը ներկայացրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչին՝ ընդգծելով միջազգային դերակատարների կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտման կարևորությունը։
Վիննիկովը նշել, որ ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։
Ալեքսանդր Վիննիկովը Երևանում հանդիպել էր նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Գրիգորյանն ու Վիննիկովը քննարկել էին նաև ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախանշել զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները: