Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ը հերքում է սահմանին կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ հերթական հաղորդումը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանին հայկական կողմից հրադադարի խախտման մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հերթական հաղորդումը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:15-15:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է», - ասված է ՊՆ լրատվական վարչության հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG